Karevorinfo  Իրադարձություններ  358

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մարտահրավերները

19:10 կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մարտահրավերները

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի անդամ, կարևորում է դաշինքի նպատակները, որոնք ուղղված են ներառական հասարակությունների կառուցմանը, ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության ամրապնդմանը։

Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման և այդ նպատակով միջազգային հանրության ներգրավման անհրաժեշտությունը։