Karevorinfo  Իրադարձություններ  153

Եղվարդի մոտակայքում մեքենան բախվել է գազատար խողովակին և սահել ձորակը․ կան տուժածներ

11:35 կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
Եղվարդի մոտակայքում մեքենան բախվել է գազատար խողովակին և սահել ձորակը․ կան տուժածներ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 04:37-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz C180» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և սահել ձորակը (մոտ 3 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից արտահոսքը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Գ․ Խ․-ին (ծնված 2000 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: