Karevorinfo  Իրադարձություններ  233

«Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր

23:00 ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
«Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր

Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը վիճարկում էին «Ալաշկերտն» ու «Արարատը»:

Armsport.am-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում թիմերը երկուստեք գրոհներ էին ձեռնարկում, բայց դրանցից ոչ մեկը նպատակակետին չէր հասնում։ Առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտը» կարող էր հաջողության հասնել, բայց մրցակցի դարպասապահը փրկեց թիմին։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 56-րդ րոպեին, Ժոզե Էմբալոն գրավեց «Արարատի» դարպասն ու առաջ մղեց իր թիմին։

Թեև մինչ խաղավարտ դեռ երկար ժամանակ կար, բայց «Արարատն» այդպես էլ չկարողացավ պատասխան գնդակը խփել, ու Էմբալոյի գոլը «Ալաշկերտին» դարձրեց երկրի սուպերգավաթակիր։

«Ալաշկերտի» համար սա արդեն երրորդ սուպերգավաթն է։