Karevorinfo  Իրադարձություններ  225

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․Սա փոքր մարդկանց և մեծ իրադարձությունների ժամանակաշրջան է, հոգեբանորեն անպատրաստ էինք այսօրվան. Աշոտ Աղաբաբյան

17:05 շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ.
ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․Սա փոքր մարդկանց և մեծ իրադարձությունների ժամանակաշրջան է, հոգեբանորեն անպատրաստ էինք  այսօրվան. Աշոտ Աղաբաբյան

«Սա փոքր մարդկանց և մեծ իրադարձությունների ժամանակաշրջան է: Երեսուն տարի հաղթածի հոգեբանությամբ ապրած մի ամբողջ ժողովուրդ կորստի ծանր զգացողություն է ապրում, հոգեբանորեն անպատրաստ էր այսօր ստեղծված իրավիճակին»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրող Աշոտ Աղաբաբյանը: Խորհրդային հետախույզ Իվան Աղայանցի մասին վեպի հեղինակը նշում է, որ իր ստեղծագործության մեջ տրված է ցանկացած պատերազմում չպարտվելու բանաձևը. «44-օրյա պատերազմում հաղթեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետախուզությունը: Եթե դու չունես հետախուզություն, հաշմանդամ պետություն ես, կնշանակի` չունես աչք ու ականջ, հետևաբար չես կարող հաղթող լինել»:
Գրողի կարծիքով` այսօր Հայաստանը ճգնաժամից կհանի գիշեր-ցերեկ տարվող համակարգված աշխատանքը: Նա վստահ է` կարելի է շտկել կատարվածը, հետ բերել կորուստները, եթե լինի ցանկություն և չլինեն խանգարողներ. «Հարկավոր է վերջ տալ ցայտնոտին, բայց չի կարելի ձևացնել, թե ամեն բան նորմալ է: Եթե մառանում կատու չկա, մկները երես են առնում: Հիմա մեր մառանում կատուն իր տեղում չէ, մկներն էլ ակտիվացել են. այդպես հարց չի լուծվի: Նայում եմ խորհրդարանին` համախմբման հույսի նշույլ անգամ չկա, ոչ ոք չի ուզում մի ոտնաչափ զիջել դիմացինին: Հանդուրժողականությունը կփրկի մեզ»:
Աշոտ Աղաբաբյանն անդրադառնում է նաև ստեղծված իրավիճակում մտավորականների կեցվածքին. «Ցավոք, մեր մտավորականությունը համախմբվում է միայն ինչ-որ նամակի տակ ստորագրելու, հետո դրանից հրաժարվելու համար: Ցանկալի է, որ որևէ հարցի շուրջ մտավորականը բարձրաձայնի իր խոսքը, բայց գործով պետք է զբաղվի տվյալ ոլորտի պրոֆեսիոնալը»:
Մանրամասները` տեսանյութում:
Աննա Բաբաջանյան