Karevorinfo  Իրադարձություններ  467

Էրդողանի նոր հայտարարությունը. ինչ զարգացում կունենա հայ֊թուրքական հեռակա երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:50 ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
Էրդողանի նոր հայտարարությունը. ինչ զարգացում կունենա հայ֊թուրքական հեռակա երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Թուրքիա հեռակա երկխոսությունը շարունակվում է՝ չձևավորելով հստակ օրակարգ: Երևանը շարունակում է պնդել, որ պատրաստ է Անկարայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Այսօր կառավարությունում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը վերահաստատեց ԱԽ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների։ Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,- նշեց նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Նյու Յորքում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետից դրական ազդակներ է ստանում, որոնք միտված են համագործակցությանը: Հայաստանի ԱԽ քարտուղարն էլ նշում է՝ նախընտրական փուլում իշխող քաղաքական ուժը խոսել է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու և կայունություն ապահովելու մասին, ինչը ենթադրում է, որ հարաբերությունները նախ պետք է կարգավորել Թուրքիայի հետ։

Նախորդ շաբաթվա վերջին Էրդողանը հայտարարել էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով Հայաստանի վարչապետը հանդիպում է խնդրել և շեշտել, որ վերջինի հետ հանդիպել կամ չհանդիպելը կախված կլինի Երևանի դիրքորոշումից, թուրք-ադրբեջանական կողմի ձևակերպմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին ՄԱԿ-ում խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, թե Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյան նշում է, որ այսպիսով Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ Հայաստանին ներկայացնելով տարբեր մեղադրանքներ: Ըստ Մելքոնյանի՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց քաղաքականությամբ փորձում են հասնել նրան, որ Հայաստանը Բաքվին տարածքային պահանջներ չներկայացնի:

Բաքվի քաղաքականությունը ՄԱԿ-ում քննադատել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից:

ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը նաև խոսել է Ղարաբաղի խնդրի կարգավորված լինելու մասին, ինչին այսօր անդրադարձավ Հայաստանի ԱԽ քարտուղարը:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը։ Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կարծում եմ, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարգավիճակ ենք քննարկելու, և անհասկանալի են նման հայտարարությունները»,- ընդգծեց նա:

Նշենք, որ այսօր ուշ երեկոյան սպասվում է նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան