Karevorinfo  Իրադարձություններ  208

Եվրամիությունը պատրաստ է Թուրքիայի հետ սերտ համագործակցության

22:05 ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
Եվրամիությունը պատրաստ է Թուրքիայի հետ սերտ համագործակցության

Անկարայի հետ սերտ համագործակցությունն ու համակարգումը կազմում են Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունների ողնաշարը: Այս մասին Twitter-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:

«Հաճելի էր տեսնել Չավուշօղլուին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Եվրոպացի գործիչն ասել է, որ թուրք նախարարի հետ քննարկել է Անկարայի և Բրյուսելի միջև հարաբերություններն ու հեռանկարները, Կիպրոսի խնդիրը Արևելյան Միջերկրական ծովում և Աֆղանստանի իրավիճակը:

«Թուրքիայի հետ սերտ համագործակցությունն ու համակարգումը հիմնարար է»,- ընդգծել է Բորելը:

Տաթև Ֆռանգյան