Karevorinfo  Իրադարձություններ  174

5 ֆրանսիացի նախարարի հեռախոսներում լրտեսական ծրագիր է հայտնաբերվել․ The Guardian

23:35 ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
5 ֆրանսիացի նախարարի հեռախոսներում լրտեսական ծրագիր է հայտնաբերվել․ The Guardian

Ֆրանսիայի նախարարների կաբինետի առնվազն հինգ անդամների բջջային հեռախոսներում հայտնաբերվել են Pegasus լրտեսող ծրագրի հետքեր: Այս մասին հայտնում է The Guardian- ը։

Պաշտոնյաների հնարավոր գաղտնալսման մեղադրանքն առաջացել է երկու ամիս առաջ, երբ Պեգասը պարզել է, որ հրապարակված տվյալների բազայում հայտնաբերվել են ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսահամարներ, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնինը:

Այժմ ոչ մի հավաստի ապացույց չկա, որ ֆրանսիացի 5 պաշտոնյաների հեռախոսահամարները կոտրված են։ Ենթադրաբար, խոսքը գնում է կրթության, գյուղատնտեսության, բնակարանաշինության, արտասահմանյան տարածքների ու տարածքների զարգացման նախարարների մասին։

Ըստ նախնական տվյալների՝ քաղծառայողների հեռախոսները կոտրվել են այն ժամանակաշրջանում, երբ նրանցից ոչ բոլորն էին պաշտոնավարում: Միաժամանակ գաղտնալսվել է նաեւ Ելիսեյան պալատում Մակրոնի դիվանագիտական խորհրդականներից մեկի հեռախոսը:

Ելիսեյան պալատը դեռ չի մեկնաբանել նախարարների հեռախոսների ենթադրյալ կոտրման մասին հաղորդագրությունները:

Apple-ը ավելի վաղ թողարկել էր թարմացում՝ Pegasus լրտեսող ծրագրերից պաշտպանվելու համար:

Տաթև Ֆռանգյան