Karevorinfo  Իրադարձություններ  197

Պերմի համալսարանում կրակ բացած ուսանողը գիտակցության է եկել

17:00 ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
Պերմի համալսարանում կրակ բացած ուսանողը գիտակցության է եկել

Տիմուր Բեկմանսուրովը, որը կրակ էր բացել Պերմի պետական համալսարանում, ծանր վիճակում է, սակայն գիտակցության է եկել: Այսօր այս մասին լրագրողներին հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարար Անաստասիա Կրուտենը, փոխանցում է korrespondent-ը:

«Նա գիտակցության է եկել, բայց շարունակում է մնալ ծանր վիճակում»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վիրահատության ժամանակ բժիշկներն անդամահատել են Բեկմանսուրովի ձախ ոտքը: Հրազենային վնասվածքներից մեկն ազդրի հատվածում էր:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին Տիմուր Բեկմանսուրովը Պերմի պետական համալսարանում սպանել էր 6 մարդու, ևս 29-ին՝ վիրավորել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հարձակվողը ողջ է՝ չնայած վնասվածքներից նրա մահվան մասին տեղեկություններին:

Տաթև Ֆռանգյան