Karevorinfo  Իրադարձություններ  116

Կրակոցներ են հնչել Երևանում․ վիրավորներից մեկը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդին է

11:45 ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
Կրակոցներ են հնչել Երևանում․ վիրավորներից մեկը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդին է

Անցած գիշերը Երևանի Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի հարևանությամբ, կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ դեպքի մասին միանգամից երկու ահազանգ է ստացվել հիվանդանոցից․

«Գիշերը ժամը 03։10-ի, մյուսը՝ 03։12-ի սահմաններում ահազանգ է եղել, որ երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է, որ Աբովյան փողոցում անհայտ անձի և նշված երկու քաղաքացու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում անհայտ անձը, իր մոտ պահվող հրազենից, կրակել է նրանց ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»։

Առաջին համալսարանական հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկի առողջական վիճակը միջին ծանրության է, երկրորդինը՝ ծայրահեղ ծանր։ Նրան դեռևս վիրահատում են։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Factor.am-ի տեղեկություններով՝ վիրավորներից մեկն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։ Մենք կապ հաստատեցինք նախկին պատգամավորի հետ, վերջինս, սակայն, մեր ներկայանալուց հետո՝ անջատեց հեռախոսը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն։

Ռոզա Վարդանյան