Karevorinfo  Իրադարձություններ  150

Երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

10:25 ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
Երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանն ամփոփել է Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզական հավաքը: Շուրջ 30 մարզիկ սեպտեմբերի 8-22-ը հավաք է անցկացրել Ծաղկաձորում, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Մարզչի խոսքով՝ հաջողվել է բարելավել մասնակիցների ընդհանուր ֆիզիկական վիճակը: Սեպտեմբերի 26-ին «Օլիմպավանում» կսկսվեն նախապատրաստական երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք կտևեն մինչև հոկտեմբերի 11-ը:

«Նպատակը՝ մարզվողների տեխնիկատակտիկական հատկանիշները բարելավելն է, ցանկալի մակարդակի հասցնելը, որպեսզի մարտական տրամադրությամբ ներկայանանք Մոնտենեգրոյի Բուտվա քաղաքում հոկտեմբերի 13-24-ը կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը»,- ասել է Վազգեն Բադալյանը:

Մրցավայր կմեկնի 10-14 մարզիկ-մարզուհի: