Karevorinfo  Իրադարձություններ  210

Գերմանացի պատգամավորն առաջարկել է արգելել «Գորշ գայլերի» գործունեությունը

23:10 հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Գերմանացի պատգամավորն առաջարկել է արգելել «Գորշ գայլերի» գործունեությունը

Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր Հելին Էվրիմ Սոմերը կոչ է արել արգելել աջ արմատական «Գորշ գայլերի» (Ülkücü) գործունեությունը, որը լավ կազմակերպված կառույց ունի Թուրքիայում և ավելի քան 18000 հետևորդ Գերմանիայում։ Նա հիմնվել է խորհրդարանի վերջին զեկույցի վրա, որում ասվում է, որ խմբավորու,ն ունի «հակասահմանադրական նպատակներ»։ Այս մասին գրում է TurkishMinute-ը՝ վկայակոչելով DW-ի թուրքական ծառայությանը։ 

Բունդեսթագի գիտական ծառայության պատրաստած զեկույցում ասվում է, որ «Գորշ գայլերը» ցանկանում են հասնել «հակասահմանադրական նպատակների՝ ռազմական ու ագրեսիվ եղանակով»։ Սա բավարար մեղադրանք է՝ արգելելու կազմակերպությունը Գերմանիայում, եթե օրինականորեն ապացուցվի։ 

Պատգամավորը հիշեցրել է, որ մի քանի իսլամիստական կազմակերպություններ նախկինում այդ պատճառներով արգելվել են ու նշել, որ կառավարությունը պետք է վերջ դնի Գերմանիայում թուրքական աջ ծայրահեղականության նկատմամբ ջայլամի քաղաքականությանը։ 

Բացի այդ, Սոմերն ասել է, որ ներքին գործերի նախարարը չպետք է անտեսի  Բունդեսթագի 2020թ. նոյեմբերի 20-ի քվեարկությունը, որով կոչ էր արվում արգելել «Գորշ գայլերի» գործունեությունը։ Միջնորդությունը պահանջում էր միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և ճնշելու Եվրոպայում «Գորշ գայլեր» շարժման տարածումը։

«Մենք պետք է Գերմանիայում անհապաղ արգելենք «Գորշ գայլերի» հովանու ներքո գործող կազմակերպություններին»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով Եվրոպայում թուրք-իսլամական մշակութային ասոցիացիան և Եվրոպական թուրքերի միությունը։ 

Նշենք, որ «Գորշ գայլերը» աջ ծայրահեղական, ուլտրաազգայնական, իսլամիստական, նեոֆաշիստական, պանթուրքական կազմակերպություն է, որը տարբեր երկրներում գործունեություն է ծավալում։ Դրա անդամները սպառնալիք են դարձել բազմաթիվ երկրների համար և փորձ է արվում կանխարգելել նրանց գործունեությունը։ 

Մասնավորապես, 2020թ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը որոշեց պաշտոնապես երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլերի» գործունեությունը։ Պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» կազմակերպած քայլերթն էր, որի ընթացքում հայերի դեմ բռնության և ատելության կոչեր էին հնչեցրել։ Ֆրանսիայի օրինակին հետևելով՝ Գերմանիայում ևս նման գործընթաց սկսվեց։ Ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան այդ կազմակերպության գործունեությունը արգելելու համար։

Բացի այդ, «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու գործընթաց է սկսվել նաև ԱՄՆ-ում։

Էմմա Չոբանյան