Karevorinfo  Իրադարձություններ  596

Փաշինյանին մնաց 29 տարի. 5 մլն դառնալու և 1․5 մլն աշխատատեղ բացելու ռազմավարությունը գոյություն չունի՞․ ՏԵՍԱՆՅՈւԹ

21:55 հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Փաշինյանին մնաց 29 տարի. 5 մլն դառնալու և 1․5 մլն աշխատատեղ բացելու ռազմավարությունը գոյություն չունի՞․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1.5 միլիոն նոր աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, յոթնապատկել միջին աշխատավարձը, քսանապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ և կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի, ունենալ մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը և աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: Սրանք մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության տեսլականի կարևոր բաղադրիչներն են, որոնք մեկ տարի առաջ՝ անկախության 29-ամյակին ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունն այս ընթացքում թվարկված նպատակների ուղղությամբ՝ հայտնի չէ, սակայն հրապարակված չէ անգամ Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը:

Փաշինյանը հայտարարել էր երկրի զարգացման հիմնական չորս արժեքային ուղղությունների և 16 մեգանպատակների մասին: Կառավարության հիմնական նպատակներից է լինելու նաև բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-ակում առնվազն 3 հայկական բուհ ունենալը, Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դարձնելը: Նախատեսվում է ունենալ 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող սթարթափ, 1 տարում երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի:

Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը չպետք է ընկալվի որպես իր կառավարության անելիքը կամ գաղափարը, այլ վերածվի համազգային շարժման։ Ըստ Փաշինյանի՝ այս թեմայով ամեն շաբաթ կամ ամիս պետք է կազմակերպվեին քնարկումներ, ստեղծվեր «2050» կայք, որը կդառնար աշխատանքային հարթակ առաջարկությունների և քննադատությունների համար։ Այս պահին ո՛չ կայքն է գործում, ո՛չ էլ ռազմավարությունն է հրապարակված:

Ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նշում է՝ մեկ տարին բավարար ժամանակահատված էր, որպեսզի կառավարությունը հրապարակեր Փաշինյանի երազանքների Հայաստանի ռազմավարությունը:

Հայաստանի վերափոխման ռազմավարության աշխատանքային թիմի ղեկավար Հակոբ Աբրահմյանի խոսքով էլ՝ ռազմավարությունը քարացած չէ։ Այն մշակված է այնպես, որ համապատասխանի գլոբալ փոփոխություններին:

Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Փաշինյանի ներկայացրած ռազմավարության տեսլականն իրականությունից կտրված երազանքներ է որակում:

Փաշինյանի թիմակից պատգամավորը, այնուհանդերձ, թվարկում է քայլեր, որոնք, ըստ նրա, միտված են մինչև 2050 թվականը Փաշինյանի նշած բարեփոխումներին հասնելուն:

Մինչ փորձագիտական շրջանակները հետաքրքրվում են, թե ինչու չի հրապարակվում մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են արդեն իսկ կատարված աշխատանքների մասին:

«Ռազմավարական լուծումների մի մասը 2021 թվականի ընթացքում կարելի է համարել իրագործված: Օրինակ՝ Հակակոռուպցիոն մարմնի և Պարեկային ծառայության ստեղծումը, որոնք համահունչ են «Իրավական Հայաստան» մեգանպատակի թիրախներին»,- նշված է Կառավարության պատասխանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան