Karevorinfo  Իրադարձություններ  185

Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ

19:40 հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ֆինլանդիայի իր պաշտոնակցի՝ Պեքքա Օլավի Հաավիստոյի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ-ին, գրում են, որ Բայրամովը Հաավիստոյին տեղեկացրել է Արցախի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ «չնայած տասնամյակներ շարունակ Ադրբեջանի դեմ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևան պետության հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»։

Հաավիստոն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ, հավանության արժանի է, և ընդգծել  եռակողմ հայտարարության իրագործման կարևորությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Էմմա Չոբանյան