Karevorinfo  Իրադարձություններ  128

Թուրքիան ներկայացրել է նոր Bayraktar DIHA անօդաչու թռչող սարքը

18:55 հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Թուրքիան ներկայացրել է նոր Bayraktar DIHA անօդաչու թռչող սարքը

Թուրքական Baykar Defense ընկերությունը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել՝ Bayraktar DIHA-ն։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։

Հաղորդվում է, որ նոր անօդաչու թռչող սարքը ներկայացվել է Թուրքիայում ընթացող ավիացիայի, տիեզերքի ու տեխնոլոգիաների միջազգային Teknofest-2021 փառատոնի շրջանակում։

Bayraktar DIHA-ն կարող է ներառվել ունիվերսալ դեսանտային TGG Anadolu ավիախմբում։ Անօդաչուի թևերի բացվածքը կազմում է 5 մետր, թռիչքային քաշը՝ 30 կգ, օգտակար բեռի զանգվածը չի գերազանցում 5 կգ-ը։

Թուրքական նոր անօդաչու սարքն օդում կարող է մնալ առավելագույնը 12 ժամ, թռիչքի առավելագույն հեռավորությունն էլ կազմում է 150 կմ։ Այս անօդաչուի գլխավոր տարբերությունը մյուս մոդելներից ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորությունն է։

Արտադրողը հայտարարում է, որ Bayraktar DIHA-ն ի վիճակի է իրականացնել թռիչք ավտոմատ ու կիսավտոմատ ռեժիմում։ Բացի այդ, անօդաչուն կարող է ավտոմատ կերպով թռչել ու վայրէջք կատարել։

Էմմա Չոբանյան