Karevorinfo  Իրադարձություններ  262

ՌԴ ռազմական ինքնաթիռը խախտել է Էստոնիայի օդային տարածքը

17:15 հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
ՌԴ ռազմական ինքնաթիռը խախտել է Էստոնիայի օդային տարածքը

Էստոնիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամլո ծառայությունը հայտարարել է, որ ՌԴ ռազմաօդային ուժերի A-50 ինքնաթիռը խախտել է Էստոնիայի օդային տարածքը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Չորեքշաբթի Ռուսաստանի ռազմաօդային ուժերը խախտել են Էստոնիայի օդային տարածքը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ կեսօրին մոտ, Վինդլու կղզու շրջանում: Ինքնաթիռը Էստոնիայի օդային տարածքում մեկ րոպեից պակաս է մնացել: Սահմանի խախտման պահին ինքնաթիռը ռադիոկապի մեջ չի եղել Էստոնիայի օդային երթևեկության վերահսկման ծառայության հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Էստոնիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Պետրովը հինգշաբթի հրավիրվել է Էստոնիայի ԱԳՆ, որտեղ ստացել է համապատասխան բողոքի նոտան:

«Էստոնիայի տեսանկյունից սա չափազանց ցավալի և լուրջ միջադեպ է, այս կարգի միջադեպերի կրկնությունն անընդունելի է»,- ասված է երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Տաթև Ֆռանգյան