Karevorinfo  Իրադարձություններ  170

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները թալիբների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում են արտահայտել

13:45 հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները թալիբների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում են արտահայտել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները համաձայնության են եկել արմատական իսլամիստ թալիբների կողմից Աֆղանստանում իշխանությունը զավթելու վերաբերյալ համատեղ դիրքորոշման շուրջ:

«Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը հավատարիմ են Աֆղանստանում խաղաղությանը և կայունությանը, որտեղ մարդասիրական օգնությունը կարող է բաշխվել առանց խնդիրների և խտրականության»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Բացի այդ, այդ պետությունների գործողությունների նպատակն է տեսնել այնպիսի Աֆղանստան, որտեղ հարգում են կանանց և աղջիկների իրավունքները, Աֆղանստան, որը «չի լինի ահաբեկչության օրրան», նշել է Գուտերեշը Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ու ՉԺՀ-ի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո։

Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները կոչ են անում թալիբներին՝ ստեղծել կառավարություն, որում ներկայացված կլինեն «բնակչության բոլոր շերտերը»։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրուսի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպումն անցել է «կառուցողական» մթնոլորտում, կողմերը բացահայտել են բազմաթիվ հարցերի շուրջ դիրքորոշումների համընկնում, գրում է AFP-ն՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյային:

«Չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը գոհ է անցումային կառավարության կազմից, նույնիսկ չինացիները»,- ասել է աղբյուրը:

Տաթև Ֆռանգյան