Karevorinfo  Իրադարձություններ  258

ԱՄՆ Կոնգրեսն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ընդունել՝ Ադրբեջանից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

12:50 հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ Կոնգրեսն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ընդունել՝ Ադրբեջանից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ զեկույցում կոչ է արվում նաև ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ հայ խաղաղ բնակիչների դեմ անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

Օրենսդրական փոփոխության նախագծով նաև պահանջվում է հետաքննություն անցկացնել ամերիկյան տեխնոլոգիաների՝ թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործման վերաբերյալ, որոնք 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար:

Հավելենք, որ նախագծի հեղինակներ Թոնի Քարդենասին, Ադամ Շիֆին և Բրեդ Շերմանին են միացել 13 այլ կոնգրեսականներ։

Տաթև Ֆռանգյան