Karevorinfo  Իրադարձություններ  370

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարարի հետ

10:55 հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարարի հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ. տեղեկացնում եմ ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների, մասնավորապես՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու առնչությամբ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան իրավական դաշտի ստեղծումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության ակտիվացումը։

Հայաստանի և Նիկարագուայի արտգործնախարարներն ընդգծել են նաև միջազգային կառույցներում հայ-նիկարագուական համագործակցությունը խորացնելու կողմերի հետաքրքրվածության մասին։