Karevorinfo  Իրադարձություններ  478

ՀՀ-ն «անիծյալ սեպ» է կոչվում թուրքական քաղաքականության մեջ, Թուրքիան կուզի այդ սեպը վերացնել. Ռուբեն Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

21:10 չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
ՀՀ-ն «անիծյալ սեպ» է կոչվում թուրքական քաղաքականության մեջ, Թուրքիան կուզի այդ սեպը վերացնել. Ռուբեն Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Factor TV-ի տաղավարում զրուցել ենք թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ

Պարո՛ն Մելքոնյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է Թուրքիայից դրական ազդակների մասին։ Դուք ի՞նչ ազդակներ եք տեսնում որպես թուրքագետ։

-Որևէ դրական ազդակ չեմ տեսնում, և ոչ միայն ես, այլև ոլորտում հայտնի, ակտիվ այլ թուրքագետներ ևս։ Եվ սա օբյեկտիվ իրականություն է։ Ստացվել է, փաստորեն, մի իրավիճակ, երբ իշխանությունը և մասնագիտական շրջանակները հակադիր կարծիքներ ունեն, որովհետև մեզ համար որևէ վիզուալ փոփոխություն անգամ չկա։ Ավելին ասեմ, ոչ միայն Փաշինյանը, այլև այդ թիմից տարբեր ներկայացուցիչներ խոսել են Թուրքիայի ինչ-որ տոնայնության փոփոխության մասին։ Ես պետք է իրենց հիասթափեցնեմ և որպես մասնագետ պնդեմ, որ ո՛չ հռետորաբանության մեջ, ո՛չ քայլերում, ո՛չ քողարկված ու բացահայտ իրենց քաղաքականության մեջ չկա։

Դուք նշեցիք երեք նախապայման կամ պայման։ Դրանից անդին ռազմավարական պլանում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի նպատակներն ո՞ւր են հասնում։

-Տեսեք, գուցե իմ ասածը կհնչի վատատեսական, գուցե ապոկալիպտիկ։ Բայց վերջնական նպատակը, ես կարծում եմ, Հայաստանի սուբյեկտայնության զրոյացումն է կամ նույնիսկ Հայաստան պետության չգոյությունը։ Տարբեր թուրքական ծրագրերում, տարբեր տարիների քարտեզներում այդ գաղափարը չի էլ թաքցվել։ Երբ Հայաստանը ստեղծվել է անցյալ դարի սկզբներին, Թուրքիան այն ընկալել է որպես ժամանակավոր պետություն, այսինքն՝ մի պետություն, որ պետք է ժամանակի ընթացքում վերանա, տարրալուծվի, և իրենց նպատակների համար ճանապարհ բացվի։

Եվ եթե նայենք քարտեզը, Հայաստանն իրոք սեպ է՝ խրված Թուրքիայի և թյուրքական ամբողջ աշխարհի մեջ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանը թուրքական քաղաքագիտական, քաղաքական տերմինալոգիայում անվանում են «անիծյալ սեպ»։ Այսինքն՝ նպատակն այդ սեպի վերացումն է, թուրքական ճանապարհի կամ երակի ստեղծումը, մանավանդ, երբ ֆիքսում ենք, որ Թուրքիան ամենևին չի հրաժարվել իր պանթյուրքիստական, թյուրքական միություն և թյուրքական ՆԱՏՕ ստեղծելու գաղափարից, և Հայաստանն այնտեղ խոչընդոտ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան