Karevorinfo  Իրադարձություններ  174

Խաբարովսկում Ան-26-ի հետ կապը կորել է․ օդանավում 6 մարդ կա

16:30 չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Խաբարովսկում Ան-26-ի հետ կապը կորել է․ օդանավում 6 մարդ կա

Խաբարովսկի երկրամասում Ան-26-ն անհետացել է ռադարներից։ Օդանավում կա վեց մարդ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունները, իսկ ավելի ուշ տեղեկությունը հաստատել են նաև ՌԴ ԱԻՆ-ից:

Վերջին անգամ օդաչուները ազդանշան են տվել քաղաքից մոտ 38 կիլոմետր հեռավորության վրա՝ Խեխցիր արգելոցի տարածքում: Նրանք տեխնիկական թռիչք էին իրականացնում՝ կապը փորձարկելու համար: Օդանավը պատկանում է ZAO Flight Checks and Systems-ին:

Ռադարներից անհետանալու պատճառ կարող է լինել վատ եղանակը, չի բացառվում նաև անսարքությունը, կարծիք է հայտնել ՌԻԱ Նովոստիի աղբյուրը:

Միևնույն ժամանակ, օդերևութաբանները գործակալությանը հայտնել են, որ եղանակային պայմանները նորմալ են եղել ավիացիայի համար. քամին՝ վայրկյանում մինչև 18 մետր արագությամբ, տեսանելիությունը՝ մինչև տասը կիլոմետր:

Տաթև Ֆռանգյան