Karevorinfo  Իրադարձություններ  115

ՌԴ իշխանությունները հայտարարել են շուրջ 40 միլիոն բնակչության պատվաստման մասին

17:55 չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
ՌԴ իշխանությունները հայտարարել են շուրջ 40 միլիոն բնակչության պատվաստման մասին

Ռուսաստանում գրեթե 40 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է երկրի մի շարք շրջաններում COVID-19-ով վարակվածների թվի աճի մասին:

«Եթե նախորդ շաբաթ մենք ասում էինք, որ աճի փուլում ունենք ընդամենը 11 սուբյեկտ, ապա անցյալ շաբաթ դրանց թվին ավելացել է ևս 25-ով, և այժմ ունենք 36 սուբյեկտ»,- նշել է Պոպովան՝ մատնանշելով հակահամաճարակային միջոցառումներ ապահովող բոլոր համակարգերի պատրաստման անհրաժեշտությունը:

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը հիշեցրել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամի առանձնահատկությունը դրա արագ տարածումն է:

«Հետևաբար, բնակչության ավելի մեծ մասը պետք է պաշտպանվի պատվաստանյութի օգնությամբ»,- ընդգծել է Աննա Պոպովան:

Տաթև Ֆռանգյան