Karevorinfo  Իրադարձություններ  625

Շրջափակման մեջ է պահում ՀՀ-ն, հիմա էլ հանդգնում է միջանցք պահանջե՞լ․ Բագրատ Էստուկյանը՝ Էրդողանի հայտարարությունների մասին

16:35 երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Շրջափակման մեջ է պահում ՀՀ-ն, հիմա էլ հանդգնում է միջանցք պահանջե՞լ․ Բագրատ Էստուկյանը՝ Էրդողանի հայտարարությունների մասին

Հայաստանը չպետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնող լինի։ Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանի հեռակա պոլեմիկային։

«Շրջափակում իրականացնող երկիրը ինչպե՞ս է հանդգնում միջանցքի մասին խոսել։ Ամբողջ սահմանի երկայնքով Էրդողանը փակել է, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, հիմա էլ հանդգնում է Հայաստանից միջա՞նցք պահանջել։ Պետք է նման քննարկումներ չլինեն։ Եթե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ մերձենալ, իր որոշումներով, իր քայլերով թող մերձենա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պատասխանելով հարցին, թե Էրդողանը ի՞նչ կարծիքի է՝ արդյոք Փաշինյանը կթույլատրի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացումը։

«Այս միջանցքը բացելու կամ չբացելու հարցը քաղաքական հարց է: Հավանաբար մտորելու տեղիք է տալիս, որ Փաշինյանը մի կողմից սա է ասում, մյուս կողմից՝ ցանկանում է հանդիպել ինձ հետ: Եթե նա ցանկանում է հանդիպում ունենալ Թայիփ Էրդողանի հետ, ահա այստեղ կան արդեն հայտնի քայլեր, որոնք պետք է կատարվեն: Մենք փակ չենք բանակցությունների համար, կբանակցենք»,- ասել էր նա։

Թուրքիայի նախագահի հայտարարություններին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»,- ասել էր նա:

Իսկ անդրադառնալով «միջանցքի» հարցին՝ նշել էր․ «Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ: Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար, և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է և հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ»։

Պոլսահայ խմբագիր Բագրաստ Էստուկյանի խոսքով, իհարկե, Հայաստանը պետք է իր ջանքերը գործի դնի բաց սահմաններ, բոլոր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, բայց եթե հակառակ կողմում «պատի պես լուռ են», դրանց կարիքն արդեն բնավ չկա։ «30 տարի շրջափակմանը դիմացել ենք, հիմա հարաբերությունները կարգավորելուն ձգտելու պատճառ չունենք»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ այս ամբողջ ընթացքում ՀՀ բոլոր ղեկավարներն էլ ձգտել են Թուրքայի հետ հարաբերությունները կարգավորելու, Նիկոլ Փաշինյանն այս հարցում միայնակ չէ։

«Հայաստանի պետական քաղաքականությունն է այդպես եղել․ միշտ ցանկացել են, որ սահմանները բաց լինեն, որ քաղաքակիրթ կապեր ունենան Թուքիայի հետ։ Թուրքիան է, որ դա մերժել է։ Հիմա էլ է այդպես։ Ուրեմն Թուրքիան որևէ իրավունք չունի Հայաստանից բան պահանջելու»,- ասաց նա։

Ըստ Բագրատ Էստուկյանի՝ հայկական կողմի ջանքերին ի պատասխան Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելը 30 տարվա փորձ ունի, նոր բան չկա։
Դիտարկմանը, թե ինչ է կարծում, այս անգամ էլ քննարկումները ժամանակի ընթացքում կմարեն, թե՞ հնարավոր է հիմա արդեն Հայաստանը զիջումների գնա, տրամադրի, օրինակ, իրենց ցանկացած միջանցք, Բագրատ Էստուկյանն արձագանքեց․«Դա շատ սխալ քայլ կլինի։ Երբ Հայաստանը շրջափակման մեջ է, նրան պետք է պարտադրե՞ն, որ միջանցք բացի։ Չի՛ կարելի»։

Այս իրավիճակում, նրա խոսքով, պետք է Թուրքիայի նկատմամբ ավելի զուսպ լինել, Թուքիայից որևէ բան պետք չէ խնդրել։ «Մենք որևէ բան Թուրքիայից խնդրելու կարիք չունենք։ Այստեղ մեծամտություն կա։ Թուրքիայի նախագահ Էրդողանն իրավիճակն այսպես է ներկայացնում, կարծես Հայաստանը խնդրողի դիրքում է։ Երբեք այդպես չի եղել․ 30 տարի շրջափակման պատճառով վատ իրավիճակում էինք, արտաքին աշխարհի հետ կապը և առևտուրը խափանված էին։ 30 տարի դրան դիմացել ենք, հիմա էլ կարող ենք դիմանալ»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան