Karevorinfo  Իրադարձություններ  511

Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթողներին

22:50 կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժայում և ավարտվել Սևանա լճի թերակղզում: Հեծանվավազքն անցկացվել է մեկ փուլով՝ 40 կմ երկարությամբ, և երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ:

Մրցաշարին մասնակցել են շուրջ 330 ՀՀ քաղաքացիներ։

Հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նրանց այս նախաձեռնությանն արձագանքելու համար: «Ուզում եմ շնորհավորել բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին: Համաձայն եմ, որ իրադարձությունը, որ տեղի է ունենում, շատ կարևոր է, իհարկե, առաջին հերթին մարզական իմաստով, առողջ ապրելակերպը հանրահռչակելու իմաստով, մարդկանց՝ իրար հետ հանդիպելու, շփվելու, սեփական հնարավորությունները փորձելու և ի ցույց դնելու հնարավորության իմաստով:

Բայց ես ավելի լայն կարևորություն եմ տալիս այսօրվա իրադարձությանը և նախաձեռնությանը, որովհետև այս օրերին նաև շատ են քննարկվում, թե արդյոք այսպիսի միջոցառումները պատեհ են այն իրադրության, այն ծանր իրադարձությունների հետ, որ մենք ապրել ենք վերջին մեկ տարվա ընթացքում, և ինչքանո՞վ է պատեհ մեր նահատակների հիշատակի տեսակետից նման միջոցառումներ անցկացնելը:

Ուզում եմ արձանագրել, որ այս և այս կարգի միջոցառումները կարևոր եմ համարում նաև հենց այդ տեսակետից, որովհետև ինչպե՞ս պարտությունները վերափոխել հաղթանակների: Առաջին հերթին՝ ապրելով, զարգանալով, ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգելով, քայլ առ քայլ մեզնից յուրաքանչյուրին սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելով, իրար տեսնելով, իրար հավատալով: Սա հարգանքի տուրք է մեր բոլոր նահատակներին, որովհետև մենք ասում ենք նրանց, որ այսօր ապրում ենք իրենց շնորհիվ: Նրանց հիշատակի նկատմամբ մեր հարգանքի ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող խաղաղություն ապահոված, խաղաղ զարգացման դարաշրջան ստեղծած Հայաստանի Հանրապետությունը: Այս ուղերձն ունի նախաձեռնությունը և միջոցառումը: Այս համատեքստում, շատ շնորհակալ եմ մրցույթի մասնակիցներին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մրցանակային հիմնադրամը և այդ կարգի նրբությունները կարևոր են, բայց ոչ ամենակարևորը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջին մրցույթի արդյունքները պետք է ամփոփել և տեսնել, թե ինչ լրացումներ կարող են կատարվել կանոններում:

«Այս մրցաշարը պարտադիր կերպով պետք է ամեն տարի տեղի ունենա: Իհարկե, առաջին տարում այն կազմակերպեցինք շատ կարճ ժամանակահատվածում և սկզբունքային էր, որ հատկապես Անկախության 30-ամյակի նախօրյակին կարողացանք դա անել: Տարբեր կարծիքներ կային՝ կապված տարածության, կանոնների վերաբերյալ և կարծում եմ, որ հաջորդ տարի, այդ թվում՝ մասնակիցների հետ խորհրդակցելով, կարող ենք քննարկել տարածությունն ավելացնելու հարցը: Իհարկե, մեր երկարաժամկետ նպատակն է՝ հեծանվավազքի մրցաշարը կազմակերպել Սևանա լճի շուրջ և եթե պարզվի, որ սիրողական մակարդակում դա հնարավոր չէ անել, կմտածենք Սևանա լճի շուրջ պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ: Իհարկե, չի բացառվում, որ երկուսն էլ կազմակերպենք տարբեր ժամկետներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Վարչապետի գավաթն ունենալու է 4 մրցաձև՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եղել է գաղափար, որպեսզի լողի մրցաշարը կրկին զանգվածային մեկնարկով իրականացվի Սևանա լճում, բայց այդտեղ կան անվտանգային և այլ բազմաթիվ հարցեր, որոնք քննարկելիս որոշում կկայացվի, թե որտեղ և ինչպես է կազմակերպվելու այն:

Վարչապետը նկատել է, որ այսօրվա մրցման մասնակիցներից ամենաավագը 72 տարեկան է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած նման մրցանակ չի նախատեսվել, սակայն մասնակիցներից ամենաավագն անպայման պետք է պարգևատրվի:

«Այո, առաջին մրցաշարի արդյունքներով կարող ենք ասել, որ գաղափարը կայանում է: Իհարկե, այն անընդհատ կլավարկվի և հույս ունեմ՝ ամեն տարվա հետ այս մրցաշարը կկազմակերպենք լավ տրամադրությամբ՝ մասնակիցների ավելի մեծ շրջանակով»,- նշել է վարչապետը:

Մրցաշարրում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։

Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով։