Karevorinfo  Իրադարձություններ  240

Ոչ թե լրտեսներ, այլ զբոսաշրջիկներ․ ոստիկանության պարզաբանումը «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածների մասին

21:15 կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ.
Ոչ թե լրտեսներ, այլ զբոսաշրջիկներ․ ոստիկանության պարզաբանումը «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածների մասին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:

«Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:
Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- ասվում է պարզաբանման մեջ: