Karevorinfo  Իրադարձություններ  127

Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

20:40 կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ.
Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, Bloomberg գործակալության գնահատմամբ, գլխավորել է Ուոլթոնի ընտանիքը,որը Walmart մեծածախ և մանրածախ առևտրի խոշորագույն ցանցն է:
Նրանց ենթադրյալ կարողությունը 238,2 մլրդ դոլար է։

Սեմ Ուոլթոնը հիմնադրել է Walmart-ը 1962 թվականին։ Այժմ ցանցը ունի ավելի քան տասը հազար խանութներ ամբողջ աշխարհում, Իսկ տարեկան եկամուտը գերազանցում է 559 մլրդ դոլար: Ուոլթոնի ընտանիքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 48 տոկոսը։
Bloomberg-ի վարկանիշի տասնյակում են նաև․

Մարս ընտանիքը (Mars-ի սեփականատերերը) գրեթե 142 միլիարդ դոլար կարողությամբ,
Կոխ ընտանիքը (Koch Industrues ամերիկյան նավթաքիմիական կորպորացիայի սեփականատերերն են), որի կարողությունը գնահատվել է 124,4 միլարդ դոլար,

Հերմեի ընտանիքը (Hermes ֆրանսիական նորաձևության տան սեփականատեր) 111,6 մլրդ դոլարով,
Ալ Սաուդի ընտանիքը (Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիան) ՝ հարյուր միլիարդ կարողությամբ,
Ամբանի ընտանիքը (Reliance Industries հնդկական նավթային հոլդինգի սեփականատերերն են)` 93,7 մլրդ դոլար կարողությամբ,
Վերտհայմերի ընտանիքը (Chanel ֆրանսիական նորաձևության տան սեփականատերեր)` 61,8 մլրդ դոլար կարողությամբ,
Ջոնսոնի ընտանիքը (ամերիկյան Fidelity Investments կառավարող ընկերության սեփականատերեր)՝ 61,2 մլրդ դոլարով,
-Թոմսոնի ընտանիքը (Thomson Reuters մեդիաընկերության սեփականատերերն են)` 61,1 մլրդ դոլար կարողությամբ,
– Գերմանիայից Բերինգերի ընտանիքը (գերմանական Boehringer Ingelheim դեղագործական ընկերության սեփականատերեր)՝ 59,2 մլրդ դոլարով:

25 ամենահարուստ ընտանիքների թվում են նաև գերմանական ALDI դիսկաունթեր խանութների ցանցի տերերը՝ Ալբրեխտի ընտանիքը, Dassault Systemes ֆրանսիական ավիաշինական ընկերության սեփականատերերը՝ Դասոյի ընտանիքը, BMW կոնցեռնի սեփականատերերը ՝ Կվանդտի ընտանիքը, ինչպես նաև Ֆերերոն, որը զարգացնում է հրուշակեղենի համանուն ապրանքանիշը:

Ցուցակի առաջատարների ընդհանուր կարողությունը գնահատել են 1,7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: