Karevorinfo  Իրադարձություններ  237

Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքում է սկսվել

19:15 կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ.
Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքում է սկսվել

Պալմա կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա) հրաբխի ժայթքում է սկսվել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կանարյան կղզիների հրաբխային ինստիտուտը (INVOLCAN):

Ինստիտուտը սոցցանցերում հրապարակել է ժայթքման կադրեր։
Սպառնալիքի մակարդակը բարձրացել է դեղինից մինչև նարնջագույն:

Ավելի վաղ Իսպանիայի ազգային աշխարհագրական ինստիտուտը Պալմա կղզում սեյսմիկ ակտիվության աճ էր արձանագրել, իշխանությունները սկսել են տարհանել սահմանափակ շարժունակությամբ մարդկանց:

Ինստիտուտը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 25 հազար երկրաշարժ է գրանցել Պալմա կղզու Կումբրե-Վիեխ հրաբխի շրջանում: Ամենահզոր ցնցումը ՝ Ռիխտերի սանդղակով 4,2 մագնիտուդով, տեղի է ունեցել կիրակի։

Վերջին անգամ Պալմայում Տենեգիա հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել 1971 թվականին։