Karevorinfo  Իրադարձություններ  237

Մակրոնն ու Բայդենն առաջիկա օրերին կքննարկեն սուզանավերի հարցը

19:05 կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ.
Մակրոնն ու Բայդենն առաջիկա օրերին կքննարկեն սուզանավերի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ կապված դիվանագիտական ճգնաժամի հետ, որը պայմանավորված է սուզանավերի արտադրության համար ֆրանսիական ընկերության հետ Ավստրալիայի պայմանագրի խզմամբ: Korrespomdent.net-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։

«Նախագահ Բայդենը խնդրել է բանակցել Ֆրանսիայի նախագահի հետ։ Մակրոնի և Բայդենի հեռախոսազրույցը տեղի կունենա մոտ օրերս», – BFM TV-ի եթերում հայտարարել է Աթալը։

Aukus դաշինքը ստեղծվել է սեպտեմբերի 15-ին: Դրա շրջանակներում Ավստրալիան հագեցած կլինի ատոմային սուզանավերով։ Այդ համաձայնագրի պատճառով Ավստրալիան ֆրանսիական ընկերության հետ 66 մլրդ դոլար արժողությամբ սուզանավերի պայմանագիրը խզել է,։

Ֆրանսիան խորհրդակցությունների համար Վաշինգտոնից և Կանբերայից հետ է կանչել իր դեսպաններին։ Փարիզը Լոնդոնից հետ չի կանչել դեսպանին, քանի որ, ինչպես կարծում է Ֆրանսիան, Բրիտանիան «մշտական օպորտունիզմի քաղաքականություն է վարում»:

Ավստրալիայում հայտարարել են, որ սուզանավերի մատակարարման վերաբերյալ իրենց մտահոգության մասին Ֆրանսիայի իշխանություններին ասել են նախքան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ պայմանագիր կնքելը: