Karevorinfo  Իրադարձություններ  396

Ո՞վ է դավաճան գեներալը. Փաշինյանի արձագանքն ու ԱԱԾ-ի գործողությունները. ՏԵՍԱՆՅՈւԹ

21:55 չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
Ո՞վ է դավաճան գեներալը. Փաշինյանի արձագանքն ու ԱԱԾ-ի գործողությունները. ՏԵՍԱՆՅՈւԹ

44-օրյա պատերազմից շուրջ մեկ տարի անց հանրությանը հայտնի չեն պետական դավաճանություն գործած անձանց անունները, բացահայտված չեն նաև դավաճաական գործընթացների հետեւանքերը, չկան դատական վճիռներ:

Հիշեցնենք՝ պատերազմի ամենաթեժ պահին՝ հոկտեմբերի 8-ին, դավաճանության դեպքերի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց Նիկոլ Փաշինյանը․ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Հանրությանն այս պահին միայն հայտնի է, որ պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Մայիս Սահակյանի և նրա կնոջը՝ Ստելլա Սարգսյանին: Ըստ մեղադրական եզրակացության նրանք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հավաքել ու փոխանցել երրորդ անձանց: Այս գործով դատաքննությունը շարունակվում է:

Իշխանության ներկայացուցիչները, սակայն հրապարակային հայտարարություններում շարունակում են խոսել դավաճանության դեպքերի մասին՝ առանց անուններ նշելու։ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հուլիսի ութին, գեներալներից մեկի դավաճանության մասին հայտարարեց Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Գեւորգյանը:

Ի դեպ, այդ օրը Դավիթ Գեւորգյանը ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, իսկ Փաշինյանն իր ժեստերով հաստատում էր մարզպետի խոսքերը, որ նման դեպք տեղի է ունեցել:

Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկանալու համար, թե որ գեներալի մասին է խոսքը, նա արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է կամ անցնում է որեւէ քրգործով: Գրավոր պատասխանում Փաշինյանը խուսափել է հայտնել գեներալի անունը, նրա աշխատակազմից առաջարկել են բոլոր հարցերն ուղղել մարզպետին: Այս պատասխանը տարօրինակ է, քանի որ մարզպետն ի պաշտոնե չէր կարող տիրապետել տեղեկությանը՝ արդյո՞ք նշյալ գեներելն անցնում է որևէ քրգործով, թե ոչ:

Արագածոտնի մարզպետի հայտարարության վերաբերյալ գրավոր հարցումներ էինք ուղղել նաեւ Գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին: Իրավապահ կառույցներից հայտնում են, որ մեր փոխանցած տեսանյութը կցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործերից մեկին՝ Դավիթ Գեւորգյանի նշված հանգամանքերն ուսումնասիրելու համար: Փաստորեն, ստացվում է՝ եթե Factor TV-ին այս տեսանյութի առնչությամբ հարցումներ չուղարկեր ԱԱԾ, ապա այն քննության առարկա չէր դառնալու:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է նաեւ Շուշիում, Դավիթ Գեւորգյանի հայտարարության վերաբերյալ որեւէ տեղեկություն չհայտնեց:

«Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Օհանյանը միաժամանակ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ դավաճանների մասին հայտարարությունը իրականությանը չեն համապատասխանում:

Իշխանական խմբակցությունից ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը նշում է՝ բոլոր դավաճանները բացահայտվելու են եւ պատասխանատվության են ենթարկվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում: ՔՊ-ական պատգամավորը նշում է բարձրաստիճան զինվորակների մակարդակով կատարված դավաճանությունների մասին:

Գագիկ Մելքոնյանն ասում է, որ այդ գեներալներն Հայաստանում են ու Արցախում, կկալանավորվեն այն ժամանակ, եթե ապացույցներ լինեն: Մելքոնյանը չի բացառում, որ Արագածոտնի մարզպետի՝ գեներալի անգործության մասին հայտարարությունը կարող է ճշմարտացի լինել:

ԱԱԾ-ից հրաժարվել են հայտնել, թե պետական դավաճանության հոդվածով քանի հոգի է անցնում, ըստ մեղադրական եզրակացության այդ անձանց ինչ է վերագրվում: Մեր հարցմանն ի պատասխան նշվում է, որ հրապարակման ենթակա տեղեկատվություն չէ:

Թե պետական դավաճանները երբ կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն կամ, ի վերջո, կհաստատվի՝ պետական դավաճաններ կան, թե՞ ոչ, հայտնի չէ․ իրավապահ կառույցներից որևէ հուսադրող պատասխան չի տրվում:

Նարեկ Կիրակոսյան