Karevorinfo  Իրադարձություններ  134

Որոտան գյուղի հատվածում ադրբեջանական ոստիկանությունը երկու իրանցու է ձերբակալել

17:25 չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
Որոտան գյուղի հատվածում ադրբեջանական ոստիկանությունը երկու իրանցու է ձերբակալել

Factor.am-ի տեղեկություններով ադրբեջանական ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում, Որոտան գյուղի մոտ ձերբակալել է բեռնատարների երկու իրանցի վարորդների։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է Արցախի Հանրապետություն բեռներ տեղափոխելը։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Որոտանի համայնքապետարանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Հայաստանում Իրանի դեսպանատունն էլ այս հրատապ հարցի առնչությամբ խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Նշենք, որ երեկ ադրբեջանական սահմանապահները կանգնեցրել ու ստուգումներ են իրականացրել նաև երեք հայ վարարոդների մեքենաներ։

Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են ոստիկանական հենակետ, ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։

Ռոզա Վարդանյան