Karevorinfo  Իրադարձություններ  225

Սիսիանի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

20:10 չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
Սիսիանի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի ավտոտնակներից մեկում։ Հայտնաբերվեցին մշակումն արգելված կանեփի ճյուղեր։ Ըստ ավտոտնակի տիրոջ՝ հայտնաբերվածը քաղել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նույն քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև Սիսիանի Խանջյան փողոցի բնակարաններից մեկը։ Իրավապահները հայտնաբերեցին տոպրակով, փաթեթներով ու տուփերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, վեց կաթուցիչ, 350 գրամ կանեփի սերմ և «DIAZEPAM» ու «KLODON» գրառմամբ դեղահաբեր։

Բնակարանատերը ներկայացվել է հարցաքննության։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է: