Karevorinfo  Իրադարձություններ  263

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ կրակոց է հնչել

15:55 չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ կրակոց է հնչել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ երեկ կրակոց է հնչել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 17։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սեբաստիա փողոցում կրակոցի ձայն է լսվել:

«Դեպքի վայր մեկնած աշխատակիցները հայտնաբերել են գազային ատրճանակից կրակած մեկ պարկուճ, այս պահին նյութեր են նախապատրաստվում»,- նշեց Գաբրիելյանը։

Հարցին՝ արդյոք միջադեպի պատճառով վիրավորներ կա՞ն, Գաբրիելյանը չպատասխանեց։

Նշենք՝ Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և «Opel»-ի ուղևորը։ Հենց վերջինն էլ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել:

Ռոզա Վարդանյան