Karevorinfo  Իրադարձություններ  138

Հազալ, եթե դիմացինը դիմակով չէ. նախարարության հորդորը կկանխի՞ վարակի տարածումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

19:40 չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
Հազալ, եթե դիմացինը դիմակով չէ. նախարարության հորդորը կկանխի՞ վարակի տարածումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Կորոնավիրուսի տարածման տեմպի աճին զուգահեռ՝ առողջապահության նախարարությունը փորձում է տարբեր մեթոդներով նպաստել, որ քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները: Երևանի տարբեր հատվածներում փակցված «Եթե կանոնները չեն պահպանվում, հազա՛» գրությամբ պաստառները նախարարության հերթական նախաձեռնությունն են: Թե որքանով է այս մեթոդը կանխում վարակի տարածումը, դժվար է ասել, ավելին, որոշ մասնագետների գնահատմամբ՝ կարող է անգամ հակառակ էֆեկտն ունենալ:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր նախագահ Վարուժան Մելքոնյանը, առաջին անգամ տեսնելով պաստառը, մտածել է՝ ֆեյսբուքյան օգտատերերի չար կատակներից է։ Թե որքան գումար է ծախսվել այս պաստառների համար, և քանի այդպիսի պաստառ կա Երևանի փողոցներում, մեզ պարզել չհաջողվեց: Առողջապահության նախարարությունից խնդրին առնչվող մեր հարցերին պատասխանելու փոխարեն՝ հայտարարեցին, թե թեմային մեր անդրադարձն իրենց այնքան էլ հետաքրքիր չէ, ծախսերի հետ կապված տվյալներն էլ հորդորեցին  ճշտել ՅՈՒՆԻՍԵՖ-ից, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ մեր պարբերական զանգերը մնացին անպատասխան։ Հոգեբանը կարծում է, որ այդ պաստառների բովանդակությունը նախարարությունը պետք է վերանայի:

Ավելի վաղ՝ հունիսի 2-ին, Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում տարածեց տեսանյութ, որում ասվում  է՝  եթե շրջապատում մարդիկ չեն կրում դիմակ, չեն պահպանում հեռավորություն և բարևում են ձեռքսեղմումով, ասա՛ նրանց, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները կամ պարզապես միտումնավոր հազա՛:  Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը ևս կարծում է, որ պաստառը վիճահարույց է:  Ըստ նրա՝ այս քարոզչության ազդեցության չափը հասկանալու համար դեռ պետք է սպասել։

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, մինչդեռ, չի կարծում, թե սոցիալական գովազդը հակառակ ազդեցությունը կարող է ունենալ։ Եվ մինչ նախարարությունը փորձում է անգամ տարընթերցումների տեղիք տվող պաստառներով նպաստել, որ մարդիկ կրեն դիմակ և պահպանեն հակահամաճարակային կանոնները, այդուհանդերձ, սկսած բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև շարքային քաղաքացիներ՝ այս օրերին  համատարած, անգամ՝ փակ տարածքներում և մարդաշատ հավաքների ժամանակ, դիմակ չեն կրում։ Այնինչ, կորոնավիրուսից օրական հիվանդացության թվերն ու մահվան դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սեդա Առաքելյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: