Karevorinfo  Իրադարձություններ  221

ՀԱՊԿ անդամ պետությունները համատեղ հայտարարություն են ընդունել Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին

14:10 չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
ՀԱՊԿ անդամ պետությունները համատեղ հայտարարություն են ընդունել Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է ընդունել։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի ու անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստից հետո։ Գրում է Ռիա Նովոստին։

«Պատվիրակությունների ղեկավարները, ընդհանուր առմամբ, համաձայնեցրել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի նախագիծը, և ընդունել են մի շարք հայտարարություններ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը «Աֆղանստանում տիրող իրավիճակի» մասին, արտաքին գործերի նախարարների հայտարարությունը տեղեկատվական անվտանգության և կիբերահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի համակարգման վերաբերյալ, ԱԳ նախարարների հայտարարությունը Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ճգնաժամային իրավիճակների կարգավորման հավաքական ջանքերի, ինչպես նաև «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին հավատարմության ու դրանց ապահովման նպատակով համագործակցության ամրապնդման մասին» համատեղ հայտարարությունը»,- ասել է Ստանիսլավ Զասը։

Էմմա Չոբանյան