Karevorinfo  Իրադարձություններ  196

Թյուրքական խորհուրդը կանվանափոխվի․ Թուրքմենստանը կդառնա կազմակերպության լիիրավ անդամ

23:40 երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Թյուրքական խորհուրդը կանվանափոխվի․ Թուրքմենստանը կդառնա կազմակերպության լիիրավ անդամ

Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի՝ Թյուրքական խորհրդի նախագահությունն հաջորդ ամիս անցնելու է Թուրքիային։ Այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը թուրք-ղազախական Ահմեթ Յասավի անվան պետական համալսարանի 2021-2022թթ․ ուստարվա բացման արարողության ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նաև հայտարարել է, որ հաջորդ գագաթնաժողովին Թուրքմենստանը կդառնա Թյուրքական խորհրդի լիիրավ անդամ։

«Այդպիսով՝ 6 պետություն՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը կդառնան կազմակերպության լիիրավ անդամներ։ Միաժամանակ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը կանվանափոխվի «Թյուրքական պետությունների կազմակերպություն»։

Հունգարիայի գլխավորությամբ դիտորդ դառնալ ցանկացող 15 երկիր սպասում են իրենց հերթին»,-նշել է նա։

Թուրքմենստանը մինչ օրս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ։

Էմմա Չոբանյան