Karevorinfo  Իրադարձություններ  97

Իրանն արդեն մեկ ամսից կարող է ստանալ միջուկային մարտագլխիկ․ NYT

21:15 երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Իրանն արդեն մեկ ամսից կարող է ստանալ միջուկային մարտագլխիկ․ NYT

Իրանն արդեն մեկ ամսից կարող է ստանալ բավարար քանակությամբ հումք, որն ահրաժեշտ է մեկ միջուկային մարտագլխիկ պատրաստելու համար։ Վերջին ամիսներին Իրանը շատ մոտեցել է միջուկային մարտագլխիկի ստեղծման հանարավորությանը՝ դրա համար անհրաժեշտ բավարար քանակությամբ հարստացված ուրան կուտակելով, գրում է The New York Times-ը։

Հրատարակչությունը հղում է կատարում այն փորձագետների կարծիքներին, ովքեր վերլուծել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցներն Իրանի վերաբերյալ:

«Իրանը երբեք այսքան մոտ չի եղել միջուկային զենքի ստեղծմանը, որքան այժմ … Իրանը, կարծես թե, հաջողել է երկրի միջուկային կարողությունները վերականգնելու դանդաղ և մշտական ջանքերում», – ասված է հոդվածում:

Հրատարակությունը կարծում է, որ իրանցի գիտնականներն ավելի շատ ժամանակ կծախսեն թիրախին մարտագլխիկ հասցնելու տեխնոլոգիայի մշակման վրա: Քանի որ տեղացի մասնագետներն այս ուղղությամբ աշխատում են ավելի քան 20 տարի:

Սրա հետ մեկտեղ, Իրանի իշխանությունները վստահեցնում են, որ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը զիջումների է գնացել ՄԱԳԱՏԷ-ին։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իրանը վերջին երեք ամսվա ընթացքում քառապատկել է հարստացված ուրանի պաշարները `2.4 կգ-ից հասցնելով մինչև 10 կգ:

Տաթև Ֆռանգյան