Karevorinfo  Իրադարձություններ  200

Կիևն ու Անկարան քննարկում են Ուկրաինայում «Բայրաքթարների» արտադրության հնարավորությունը

18:40 երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Կիևն ու Անկարան քննարկում են Ուկրաինայում «Բայրաքթարների» արտադրության  հնարավորությունը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հանդիպել է թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։

Baykar Makina-ն է արտադրում Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը։

«Ինտերֆաքս»-ի ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ-ին՝ գրում է․ «Կողմերը քննարկել են ուկրաինական կողմի պատվերով համակարգերի արտադրության ընթացքը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացման հնարավորությունը։ Բացի այդ, քննարկվել են Ուկրաինայի տարածքում թուրքական անօդաչու համակարգերի արտադրության տեղակայման հնարավորությունն ու հեռանկարները։

Նշենք, որ օրերս էլ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել էր, որ Թուրքիայից նախատեսում են գնել ևս 4 Bayraktar TB2 համալիր։

Էմմա Չոբանյան