Karevorinfo  Իրադարձություններ  255

Քաղաքապետարանի տարածքից չորս քաղաքացի է բերման ենթարկվել

16:35 երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Քաղաքապետարանի տարածքից չորս քաղաքացի է բերման ենթարկվել

Երևանի քաղաքապետարանի մոտ «Ֆիզգորոդոկ»-ում շինարարության դեմ բողոքի ակցիա իրականացնող չորս քաղաքացի բռնի ուժով բերման է ենթարկվել Ոստիկանություն։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ քաղաքացիները խախտել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը՝ չեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը։

Վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածները քիչ անց ազատ կարձակվեն։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները շինարարական աշխատանքների կասեցման պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում։ Այսօր նրանք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետ հանդիպման պահանջով փակել էին քաղաքապետարանի հարակից փողոցը։

Ռոզա Վարդանյան