Karevorinfo  Իրադարձություններ  231

Վրաստանում հաշվում են, թե քանի մարդ է սպասում Սաակաշվիլիի վերադարձին

23:20 երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
Վրաստանում հաշվում են, թե քանի մարդ է սպասում Սաակաշվիլիի վերադարձին

Կազմակերպությանը, որը ստեղծվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրենիք խաղաղ վերադարձի համար, արդեն գրանցվել է 41 հազար մարդ, ասել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ, պատգամավոր և շարժման նախաձեռնող Թակո Չարկվիանին, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Անցյալ շաբաթ Սաակաշվիլին Facebook-ում տեսաուղերձով հայտարարել է Վրաստան վերադառնալու մտադրության մասին` երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին: Երկրի նախկին ղեկավարի խոսքով՝ ինքը չի վախենում ձերբակալությունից։

Դրանից հետո Չարկվիանին հայտարարել է «ընդհանուր ժողովրդական շարժման» ստեղծման մասին ՝ Սաակաշվիլիին հայրենիք վերադարձնելու համար:

«Սաակաշվիլիի խաղաղ վերադարձի շարժումը վերջերս է ստեղծվել։ Դրան կարող են գրանցվել բոլոր ցանկացողները»,- հայտարարել է Չարկվիանին։

Նա նշել է, որ կարծում է, որ նման աստիճանի քաղաքական գործչի հետապնդումը սխալ է։

Տաթև Ֆռանգյան