Karevorinfo  Իրադարձություններ  594

Պատերա՛զմ են պարտադրում ՀՀ-ին․ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Թուրքիան պատրաստ չեն խաղաղությունից խոսել․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

20:40 երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Պատերա՛զմ են պարտադրում ՀՀ-ին․ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Թուրքիան պատրաստ չեն խաղաղությունից խոսել․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ.

-Պարո՛ն Նորիկյան, ԱԱԾ-ն հայտարարեց, որ սեպտեմբերի 12-ից սկսած` Որոտան բնակավայրին մոտ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանությունը իրականացնում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերի ստուգում, և որ ԱԱԾ-ն ՌԴ ԱԴԾ-ի հետ աշխատում է, որ  իրավիճակը կարգավորվի։ Կան ոչ պաշտոնական տեղեկություններ, որ ադրբեջանցիները գումար են գանձում։ Դուք տեղի ունեցածը ստորացուցիչ եք որակել ՀՀ-ի համար, ինչո՞ւ, ի՞նչ հետևանքներ եք կանխատեսում։

-Այն, ինչ տեղի է ունենում Երևան-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների կողմից, ստորացուցիչ է, արժանապատվության տեսանկյունից՝ նաև խոցելի գործընթաց։ Քիչ առաջ նաև Ադրբեջանի պետական մարմինները հայտարարություն տարածեցին, որ իրենց օրենքներով՝ օտարեկրյա տրանսպորտի դեպքում այդ տրանսպորտային միջոցները պարտավոր են որոշակի գումարներ տալ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը նշված հատվածներում ոստիկանական ուղեկալների տեղադրմամբ ուղղակի պայթեցնում է ՀՀ միջպետական հաղորդակցությունը, մասնավորապես՝ ՀՀ-Իրան բեռնափոխադրումները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ինձ համար խնդիրը շատ հստակ և կտրուկ է՝ եթե մենք չենք մաքրում այդ տարածքն ադրբեջանցիներից շատ կոշտ և միջոցներով, և մենք ինչքան հանդուրժեցինք և ձայն չհանեցինք, իրենք լկտիանալու են և առավելապաշտական դիրքերից են հանդես գալու։ Իսկ եթե գործող իշխանությունն ընդունում է, որ դա ադրբեջանական տարածք է, այդ դեպքում ինչո՞ւ դեմարշ չի արվում դադարեցնելու Ադրբեջանի տարածքում երթևեկությունը, և այլընտրանքային ուղիներ որոնենք Իրանի հետ հաղորդակցությունն ապահովելու համար, ո՛չ մեզ դնենք այս ստորացուցիչ վիճակում, ո՛չ էլ Իրանին անհարմար դրության մեջ դնենք։ Սա ակնհայտ քաղաքական ճնշման ձև է՝ ՀՀ-ից լրացուցիչ զիջումներ կորզելու։

-Օրերս արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներով հանդիպել եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս թեման կա՞ր այդ ժամանակ, քննարկվե՞ց։

-Ես ուզում եմ այդ հարթակի մասին խոսել․ այնպիսի տպավորություն է գեներացվում հանրության շրջանում, որ գնում, ծափահարում են այնտեղ Նիկոլ Փաշինյանին, ձոներ են ներկայացնում նրա հասցեին։ Կոնկրետ մենք շատ լուրջ հարցեր ենք բարձրացնում անվտանգային, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանական խաթարված համակարգի վերականգնման, հայ-թուրքական օրակարգի, դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ։ Այո, որոշակի անդրադարձ կատարվում է ՀՀ-ի և Ադրբեջանի փոխհարաբերություններին՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով։ Քաղաքական իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն, և իրենց վարքագծով իրենք են պատասխանատու այսօրվա համար։

Մի բան ինձ այդ հանդիպումից պարզ դարձավ, և ես չեմ ուզենա անկեղծ չլինել մեր հեռուստադիտողների հետ․ ես մտահոգված եմ ՀՀ-ի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական միջավայրի առումով։ Ես խորապես անհանգստացած եմ, որ մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, որտեղ շոշափվում է անգամ մեր պետականության գոյության խնդիրը։ Արցախի աղետալի պատերազմից հետո արձանագրված ծանրագույն իրավիճակը փոխել է տարածաշրջանում առկա ստատուս-քվոն՝ դրանից բխող հետևանքներով, և մենք կանգնել ենք լրջագույն խնդիրների առաջ։

Մենք այսօր անպաշտպան ենք, մեզանից պահանջում են գրեթե ամեն ինչ՝ տարածք, ինքնիշխանություն, արժանապատվություն, պետականություն, և մենք ի զորու չենք ասել՝ ո՛չ։ Մենք ի զորու չենք դիմակայել այդ հուժկու մարտահրավերներին, այսօր ուղղակիորեն կանգնած ենք մեր պետականությունը պահպանելու կամ դրա գոյությունը սրի ծայրի վրա պահպանելու խնդրի առաջ։

-Այս եզրակացությանը եկել եք նաև՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ ստացած ինֆորմացիան մարսելո՞վ, թե՞ դա Ձեր վերլուծությունն է։

-Նաև դա, որովհետև այս ամբողջի հանրագումարը մեզ բերել հասցրել է նրան, որ երբ առաջ է մղվում խաղաղության դարաշրջանի կոնցեպտը․․․ որևէ մեկը եթե դեմ է խաղաղության կոնցեպտին, ուրեմն՝ նա կա՛մ մոլագար է, կա՛մ տգետ է, կա՛մ առնչություն չունի քաղաքականության հետ։ Կարծում եմ՝ աշխարհի որևէ ժողովուրդ դեմ չէ խաղաղությանը, բայց խաղաղությունը գին պետք է ունենա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան