Karevorinfo  Իրադարձություններ  197

Իրանի ԱԳՆ-ն անօրինական է անվանել ադրբեջանա-թուրքական համատեղ վարժանքները Կասպից ծովում

23:35 երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Իրանի ԱԳՆ-ն անօրինական է անվանել ադրբեջանա-թուրքական համատեղ վարժանքները Կասպից ծովում

Իրանի ԱԳՆ-ն խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր ուշադրություն է հրավիրել Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական համատեղ վարժանքների՝ տարածաշրջանում ռազմական ոչ առափնյա երկրների ներկայության արգելքի խախտման նշանների վրա, հայտնում է Irna գործակալությունը:

Պատասխանելով Կասպից ծովում Ադրբեջանի և Թուրքիայի վարժանքների մասին հարցին՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան (օգոստոսի 12, 2018) այդ հարցին հստակ պատասխան է տալիս:

«Կասպյան ավազանի բոլոր հինգ երկրները (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) պայմանավորվել են, որ տարածաշրջանում այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է»,- ասել է Խաթիբզադեն:

Միեւնույն ժամանակ, պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչն ընդգծել է, որ «հարցը քննարկվում է դիվանագիտական ուղիներով»:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և պաշտպանական խմբերի համատեղ վարժանքների ավարտի մասին:

Տաթև Ֆռանգյան