Karevorinfo  Իրադարձություններ  119

«Թալիբան»-ը ցանկանում է վերականգնել ավիահաղորդակցությունը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ

21:10 երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«Թալիբան»-ը ցանկանում է վերականգնել ավիահաղորդակցությունը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ

«Թալիբան»-ը ցանկանում է ավիահաղորդակցությունը վերականգնել Ռուսաստանի ու Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է շարժման քաղաքական թևի ներկայացուցիչ Սուհաիլ Շահինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, մենք ցանկանում ենք, որպեսզի ավիահաղորդակցությունը երկու երկրների հետ վերականգնվի։ Ես չգիտեմ վերականգնման ժամկետների մասին մանրամասներ, սակայն մենք ցանկանում ենք, որ այդ չվերթները վերսկսվեն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուհաիլ Շահինը հայտնել էր, որ Քաբուլում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Խոսնակի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Քաբուլի օդանավակայանի հարցը, ինչպես նաև՝ Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և փոխգործակիցությանն առնչվող մի շարք հարցեր:

Տաթև Ֆռանգյան