Karevorinfo  Իրադարձություններ  109

Իրանի իշխանությունները շուտով կվերսկսեն միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

14:10 երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Իրանի իշխանությունները շուտով կվերսկսեն միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Իրանի իշխանությունները շուտով կվերսկսեն Ավստրիայի մայրաքաղաքում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները: Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարությունը շուտով կվերսկսի բանակցությունները Վիեննայում», – ասել է նա: «Մենք կփորձենք ոչ մի րոպե չհետաձգել այս գործընթացը»:

Դիվանագետի խոսքով ՝ «Թեհրանը հստակ ակնկալում է, որ մյուս կողմերը իրատեսական մոտեցում կցուցաբերեն, երբ հայտնվեն Վիեննայում»:

«Իրանը չի ստանձնի որևէ պարտավորություն, որը դուրս կլինի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից», – հավելել է նա:

Հիշեցնենք՝ ապրիլից Վիեննայում բանակցություններ են ընթանում Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև ՝ իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար:

Տաթև Ֆռանգյան