Karevorinfo  Իրադարձություններ  233

Բաքուն հակադարձել է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, ու այն «անընդունելի» որակել

12:20 երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Բաքուն հակադարձել է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, ու այն «անընդունելի» որակել

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ՝ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հայտարարությանն ու այն որակել է «անընդունելի»։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների օրակարգում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարությունից  հայտարարել են, որ «ԱՄՆ դեսպանի նման հայտարարություններն անընդունելի են»։

«Հակամարտությունը մնացել է հետևում, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու երկրի նախագահի հրամանով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի ու Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այդ տարածքները Ադրբեջանի անբաժան մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», – ասել է Աբդուլաևան:

Ըստ Լեյլա Աբդուլլաևայի՝ «եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հնարավորություն է ստեղծվել հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, իսկ ԱՄՆ ներկայացուցիչը հանդես է գալիս հայտարարությամբ, որը ծառայում է իրավիճակի սրմանը և մյուս կողմ մոտ անհիմն սպասումներ ստեղծելուն»:

Տաթև Ֆռանգյան