Karevorinfo  Իրադարձություններ  240

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը փոխանակվել են հրթիռակոծություններով

13:10 երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը փոխանակվել են հրթիռակոծություններով

Գազայի հատվածից սեպտեմբերի 13-ի գիշերը ևս մեկ հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հրթիռը խոցել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։ Ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհներ են իրականացրել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ։ Այս մասին korrespondent-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իսրայելի բանակի մամլո ծառայությունը։

Տեղեկացվում է, որ առաջին հրթիռային գրոհը Գազայի հատվածից իրականացվել է կիրակի երեկոյան, հրթիռը կրկին ոչնչացվել է։

«Երկուշաբթի օրը ևս մեկ հրթիռ է արձակվել Գազայի հատվածից դեպի Իսրայելի տարածք։ Այն ոչնչացվել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի կողմից։ Ի պատասխան Իսրայելի ՌՕՈՒ-ն գրոհել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դիրքերը Խան-Յունիսում»,- ասված է հայտարարության մեջ։

Մինչ այդ, երեկ երեկոյան իսրայելական գրոհայինները հարվածներ էին հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ -ի չորս ռազմական ճամբարներին `ի պատասխան կիրակի երեկոյան հրեական պետության հրթիռակոծման: Այս մասին հայտնում է պաղեստինյան Palsawa լրատվական պորտալը:

Տաթև Ֆռանգյան