Karevorinfo  Իրադարձություններ  139

«Լուսավոր Հայաստան»-ը չի մասնակցի Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին

18:40 կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
«Լուսավոր Հայաստան»-ը չի մասնակցի Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

«Հարգելի ԶԼՄ-ներ, հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։

Նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։ Այս որոշմանը հանգելու քաղաքական դրդապատճառների և հետագա անելիքների մասին ավելի մանրամասն հանդես կգանք առաջիկայում»,- գրել է Խաժակյանը։