Karevorinfo  Իրադարձություններ  267

Փաստաբանների պալատն այսօր նախագահ է ընտրում

13:30 կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
Փաստաբանների պալատն այսօր նախագահ է ընտրում

ՓՊ նախագահի թեկնածուներից Սիմոն Բաբայանը 2014 թվականից Փաստաբանական դպրոցի տնօրենը և պալատի խորհրդի անդամն է հանդիսանում: Վերջինս 2017 թվականին հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ նրա ու մյուս փաստաբանների մասնակցությամբ ծեծկռտուք տեղի ունեցավ: Իր նախընտրական ծրագրում Բաբայանն ասում է՝ առաջնային առաքելությունը եղած ձեռքբերումների պահպանումն է,

«Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք իրավիճակային խնդիրներ են և առանցքային նշանակություն ունեն փաստաբանական ինստիտուտի զարգացման համար, մենք համաժամանակյա ֆորմատով այդ խնդիրները պետք է լուծենք։ Իմ կարգախոսն է «Պահպանենք և զարգացնենք», այսինքն, առաջնային խնդիրը պահպանելն է, երկրորդը՝ մենք պետք է նաև զարգացնենք, չկանգնենք ձեռքբերումների վրա»,- նախընտրական իր ծրագրում նշել է Բաբայանը։

Մյուս թեկնածու Գյոզալյանը հակադարձում է գործընկերոջը՝ այսօր պալատում խորը լճացում կա, որը պետք է օր առաջ լուծվի: Իր կողմից ներկայացված ծրագրում Գյոզալյանը նշում է՝ փոփոխության օրակարգով է գալիս.

«Փաստաբանների պալատում անհրաժեշտ է հիմնովին փոխել կառավարման փիլիսոփայությունը: Թիրախային քայլերն անհրաժեշտ, բայց ոչ սպառիչ գործողություններն են փայլուն մասնագիտական միավորում ունենալու համար: Առաջինը փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմն է, մասնավորապես՝ խորհրդի անդամները չպետք է կապ ունենան պալատի հետ, չգտնվեն աշխատանքային հարաբերություններում, լինել նախագահի խորհրդական և այլն։ Իմ առաքելությունը պետք է լինի Փաստաբանների պալատը մասնագիտական կառույց դարձնելը»։

Նշենք, որ քվեարկությունը տևելու է մինչև 17։30-ը, ինչի ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։ Պալատի նախագան ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական փորձառություն ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով: ՓՊ-ի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Ընտրությանը մասնակցող փաստաբանների թիվը 2352-ն է։

Հիշեցնենք՝ ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը պաշտոնավարել է 8 տարի և երրորդ անգամ այլևս չի կարող վերընտրվել:

Ռոզա Վարդանյան