Karevorinfo  Իրադարձություններ  158

ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը անհնար է. Ստոլտենբերգ

13:20 շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը անհնար է. Ստոլտենբերգ

Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The New York Times-ին տված հարցազրույցում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլին ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցություններ էր անցկացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, և բոլոր դաշնակիցները համաձայնվել էին նրա որոշման հետ:

«Առանց ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին դժվար կլիներ շարունակելու ռազմական գործ գործողությունները: Դա անիրատեսական տարբերակ էր»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ բոլորը գիտակցում էին, որ դա ծանր ու բարդ որոշում է եղել և ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գիտակցում էին Քաբուլում կառավարության անկման և թալիբների՝ իշխանության վերադառնալու անխուսափելիությունը: