Karevorinfo  Իրադարձություններ  542

Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ասել են՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունեն․ ով ունի, թող հստակ ասի․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

20:35 ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ասել են՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունեն․ ով ունի, թող հստակ ասի․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Պարո՛ն Եղոյան, վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին կարգավորել հարաբերությունները։ Գաղտնիք չէ՝ արցախյան ճակատում տարածքային, ռազմական ուժի կորուստները թուլացրել են ՀՀ-ի դիրքերը։ Եվ մտահոգություն է հնչում՝ ինչքանո՞վ ենք պատրաստ իրավահավասար հարաբերություններ կառուցելու, այսինքն՝ Հայաստանին պարտադրվող պրոցեսներ չլինեն, օրինակ՝ Էրդողանը տարածքային ամբողջականության մասին է խոսում։ Դրա տակ ի՞նչ եք հասկանում։

-Դա կարելի է երկակի հասկանալ։ Մի կողմից կարելի է հասկանալ, որ ինքը նկատի ունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ կարելի է հասկանալ, որ մենք և միջազգային հանրությունը կարող ենք նկատի ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հաճախ մենք անկախության համար պայքարող ժողովրդի լեզվով ենք խոսում՝ լրիվ մոռանալով, որ տարածքային ամբողջականության սկզբունքը մեր պետությանն էլ է վերաբերվում։ Այնպես չի, որ մենք պետություն չունենք, նոր պիտի ստեղծենք և պաշտպանենք դա։ Երբ ասում են տարածքային ամբողջականություն, դա վերաբերվում է բոլորին։

-Դուք պատմական գիտելիքներ եք կրում և կարող եք այս հարցին պատասխանել՝ արդյո՞ք Հայաստանն ու Թուրքիան ճանաչել են միմյանց սահմանները, տարածքային ամբողջականությունը՝ Կարսի պայմանագրով, Ցյուրիխյան արձանագրություններով։ Դրանք կարելի՞ է համարել սահմանների ճանաչում Հայաստանի և Թուրքիայի միջև։

-Չէ, չէր կարելի, այլ հարց է, որ Սովետական միությունը և Թուրքիան ունեն դեմարկացված և դելիմիտացված սահման։ Այստեղ ուղղակի այլ հարց է գալիս, եթե կա որևէ մեկը, որ ուզում է վիճարկել Կարսի պայմանագիրը, էդտեղ պետք է հիշենք, թե ովքեր են Կարսի և Մոսկվայի պայմանագրի կողմերը։ Դա՝ այդ խոսակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության թեմային են նմանվում, բոլորը խոսում են, բայց ասում են՝ մենք բան չենք փոխելու։ Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը՝ 2003-ին, թե 2004-ին, եթե չեմ սխալվում՝ համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մենք Թուրքիայից տարածքային պահանջներ չունենք, և Սերժ Սարգսյանը, եթե չեմ սխալվում՝ ԵԽԽՎ-ի նիստերից մեկի ժամանակ էլի նույն բանն ասեց, որ մենք մեր հարևաններից տարածքային պահանջներ չունենք, ճիշտ է՝ այնտեղ ադրբեջանցի պատգամավորը Վրաստանի մասին էր հարցնում, բայց կարծեմ Թուրքիային էլ անդրադարձավ։

Այսինքն, հարցրեց՝ բոլոր հարևաններից ինչ-որ տարածքներ եք ուզում, ասաց՝ ո՛չ նրա հետ ունենք խնդիր, ո՛չ նրա հետ ունենք խնդիր, ո՛չ նրանից ենք ուզում և ո՛չ էլ նրանից, Արցախի հարցն էլ տարածքային հարց չէ, ինքնորոշման հարց է։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին էլ չեմ ասում՝ իր տեսակետները հայտնի են։ Բոլորն էլ՝ ինչպես հարաբերություններ հաստատելու հետ կապված, այնպես էլ տարածքային պահանջներ լինել-չլինելու, ասել են, որ մենք տարածքային պահանջ չունենք։ Մենք պետք է հասկանանք՝ ո՞նց ենք մեր հարաբերությունները կառուցելու և եթե որևէ մեկը տարածքային պահանջներից է խոսում, թող խոսի այդ մասին, գիծը գծի, որ լուրջ խոսակցություն լինի, դա կլինի Առաջին Հանրապետության կամ Սևրի պայմանագրի, թող հստակեցնի, թող ասի՝ ես այս պահանջներն ունեմ, և այդ պահանջներով գնա պետություններից մեկի հետ, չեմ ասում՝ Թուրքիայի հետ, թող գնա փորձի Մոսկվայում նման հարց բարձրացնել, Փարիզում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ Կարծում եմ՝ դա իրենց պետք է միայն ներքաղաքական շահարկման համար։

-Ի՞նչ է փոխվել 2010-ից ի վեր՝ ՀՀ-ն վստա՞հ է, որ այս անգամ հայ-թուրքական կարգավորման պրոցեսը կրկին չի տապալվի՝ հատկապես, երբ Թուրքիայի նախագահը հղում է Ալիևին, որը ՀՀ-ին խաղաղության համաձայնագիր կնքելու առաջարկ է արել՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու դիմաց։ 

Այդպիսի բան չի կարող լինել, որովհետև Արցախի հարցը փակված չէ, Արցախի հարցը կարգավորված չէ։ Ցանկացած հարցից խոսելիս մենք պետք է հասկանանք՝ քանի՞ դաշնակից կունենանք կամ գոնե չխանգարող։

-Ավելի պարզ ձևակերպեմ հարցը՝ կարո՞ղ է հայ-թուրքական հարաբերության հաստատում տեղի ունենալ՝ Արցախից հրաժարվելու գնով։

-Նախ՝ Թուրքիայի կողմից նման պահանջ չկա։ Նկատի ունեք՝ արդյո՞ք դա ընդունելի գին կլինի՞։

-Այո։

-Ո՛չ իհարկե, բա արցախահայությունը, բա Արցախի հարցը, էդ հարցում՝ ո՛չ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան