Karevorinfo  Իրադարձություններ  214

Հնդկաստանում մահացու վիրուս է հայտնաբերվել․ մի քանի շրջանում պատրաստվածության բարձր մակարդակ է հայտարարվել

22:15 ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Հնդկաստանում մահացու վիրուս է հայտնաբերվել․ մի քանի շրջանում պատրաստվածության բարձր մակարդակ է հայտարարվել

Հնդկաստանի Կարնատակա նահանգի իշխանությունները մի քանի շրջաններում պատրաստվածության բարձր մակարդակ են հայտարարել հարևան Կերալա նահանգում վտանգավոր նիպահ վիրուսի հայտնաբերումից հետո։ Այս մասին հայտնել են երկրի առողջապահության տարածաշրջանային նախարարությունից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացու նիպահ վիրուսի ախտանիշներ են հայտնաբերվել Հնդկաստանի Կերալա նահանգից 11 մարդու մոտ, նրանց վիճակը կայուն է: Այս բոլոր մարդիկ շփվել էին 12-ամյա տղայի հետ, ով մահացել էր այդ վիրուսից: Երեխայի մահից հետո բժիշկները սկսել են ստուգել նրա հետ շփում ունեցող 251 մարդու:

Կարնատակայի առողջապահության նախարարության ուղեցույցում նշվում է, որ Կերալայից ժամանողների մոտ պետք է ստուգվի այնպիսի ախտանիշների առկայությունը, ինչպիսիք են ջերմությունը, մտավոր փոփոխությունները, ուժեղ թուլությունը, գլխացավը, շնչառական խանգարումները, հազը, փսխումը, մկանների ցավերը, սպազմերն ու լուծը:

Տաթև Ֆռանգյան