Karevorinfo  Իրադարձություններ  189

Արցախում քննարկել են մարտական գործողությունների մասնակցին կարգավիճակ տրամադրելու հարցը

16:35 ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Արցախում քննարկել են մարտական գործողությունների մասնակցին կարգավիճակ տրամադրելու հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ ԱՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու հետ կապված հարցերը։

Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել վերոնշյալ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։ Նախագահ Հարությունյանը հանձնարարել է շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները։